ԵՄ-ն ավիաընկերություններին խորհուրդ է տալիս խուսափել Իրանի օդային տարածքից
Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը խորհուրդ է տվել ավիաընկերություններին խուսափել Իրանի օդային տարածքից: Այս մասին տեղեկացնում է Euractiv-ը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը եւ ԱՄՆ ռազմական գործողությունների պոտենցիալ հնարավորությունը, որոնք ստիպել են իրանական հակաօդային պաշտպանության ուժերին բերվել բարձր պատրաստվածության վիճակի, ներկայում առկա է սխալ նույնականացման բարձր հավանականություն:
Սպառազինությունների լայն սպեկտրի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը՝ պետության անկանխատեսելի արձագանքի եւ SAM համակարգերի պոտենցիալ ակտիվացման համադրմամբ, մեծ վտանգ է ստեղծում քաղաքացիական չվերթների համար, որոնք կատարվում են բոլոր բարձրություններում եւ թռիչքի էշելոններում»:


