չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ն Արեւմտյան Բալկաններում ընդլայնվելու ծրագրեր ունի․ «ՀՀ»

ԵՄ-ն Արեւմտյան Բալկաններում ընդլայնվելու ծրագրեր ունի․ «ՀՀ»

«Բալկանյան վեց պետություններ ապագայում կարող են դառնալ Եվրամիության անդամ՝ ելնելով «աշխարհաքաղաքական պատճառներից»։ Այս մասին գրում է <<ՀՀ>> օրաթերթը։

Խոսքը գնում է Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի ԵՄ անդամակցության մասին: Կիրակի օրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահությամբ անցկացված Արեւմտյան Բալկանների վերաբերյալ առցանց համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ Բալկանյան երկրների ԵՄ անդամակցության գործընթացն արդեն ընթացքի մեջ է եւ դրա «խթանումը բխում է Եվրամիության հիմնարար շահերից»:

ԵՄ-ի համար «հիմնարար շահեր» ասելով պետք է հասկանալ առաջին հերթին Ռուսաստանի, ինչու չէ նաեւ Չինաստանի ազդեցության դեմն առնելու հանգամանքը։ Հանդիսանալով նախկին հարավսլավական երկրներ, բնականաբար այդ տարածաշրջանում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ վերջին տարիներին նաեւ Չինաստանի․ չինական ներդրումներն ու նախագծերը ակտիվորեն կյանքի են կոչվում մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, հատկապես Սերբիայում, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայում: Ներդրումները եւ «փափուկ ուժի» արդյունավետ կիրառումը Արեւմտյան Բալկաններում ստիպում են ԵՄ-ին ավելի զգոն լինել եւ քայլեր ձեռնարկել արեւելքից եկող «վտանգի» դեմն առնելու համար»:

 
 

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: