ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կրկին չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կրկին չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները կիրակի օրը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ, որի հիմնական պատճառը Հունգարիայի անհամաձայնությունն է, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

«Կիրակի օրը ԵՄ 27 մշտական ​​ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության ձեռք բերելու, սպասվում է, որ բանակցությունները կվերսկսվեն մոտ օրերս»,- գրում է գործակալությունը, հայտնում է Ինտերֆաքսը։

«Հունգարիան շարունակում է արգելափակել ռուսական նավթի ներկրումն արգելելու Եվրամիության առաջարկը»,- ​​ասել են բանակցություններին ծանոթ Bloomberg-ի աղբյուրները։

  • Կիսվել: