երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
ԵՄ խորհրդի նիստում ընդունված որոշումները հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը. Զախարովա

ԵՄ խորհրդի նիստում ընդունված որոշումները հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը. Զախարովա

Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Եվրամիությունը չի դրսևորում Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու մտադրություն:

՛՛Եվրոպական միությունը շարունակում է անխոհեմաբար մեծ ներդրումներ կատարել ռազմական գործողությունները երկարացնելու համար: Այդ նպատակով ԵՄ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրո, ֆինանսավորում է զենքի մատակարարումը և ստեղծում է Ուկրաինային ռազմական օգնության հարցով ԵՄ հատուկ առաքելություն՛՛,-ասված է Զախարովայի հայտարարության մեջ:

ԵՄ-ն, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, վարժելու և հանդերձանք է տալու ուկրաինացի զինյալներին, ՛՛ովքեր կշարունակեն սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը՛՛:

՛՛Պատրա՞ստ է Եվրամիությունը պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքների համար՛՛,- հռետորական հարց է տվել Զախարովան:

 

  • Կիսվել: