ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները պատմական սխալ են. ԵԺԿ առաջնորդ

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները պատմական սխալ են. ԵԺԿ առաջնորդ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը պատմական սխալ է անվանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, դիմելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ասել է. «Մենք պետք է դադարեցնենք Թուրքիայի հետ բանակցությունները եւ նոր լեգալ հիմք մշակենք այդ երկրի հետ հարաբերությունների համար: Թուրքիան հեռանում է ԵՄ արժեքներից: Արեւելյան Միջերկրածովում իրավիճակը սրվում է, Թուրքիան անօրինական հորատիչ գործունեություն է ծավալում Կիպրոսի ափերի մոտ»:

Բորելն իր հերթին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերություններում բացասական միջամտումը: Նա նշել է, որ Թուրքիան բազմաթիվ համատեղ շահեր ունի ԵՄ-ի հետ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005 թվականին: Այդ 15 տարիների ընթացքում ԵՄ-ին անդամակցելու որեւէ իրական հեռանկար չի եղել: Ընդհակառակը, բանակցություններն է՛լ ավելի են բարդացել՝ սրելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունները:

 

 

  • Կիսվել: