ԵՄ-ի 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 մլրդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեում ռազմական հատկացումները կգերազանցեն €200 մլրդ-ը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։
«ԵՄ-ի նոր բազմամյա բյուջեն կներառի €131 մլրդ-ի հատկացումներ ռազմական կարողությունների համար և €71 մլրդ՝ ռազմական շարժունակության համար (ճանապարհների, կամուրջների, թունելների արդիականացում՝ ռազմական բեռների և ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխումը Եվրոպայով ապահովելու նպատակով)», - ասել է ֆոն դեր Լայենը։
Նա նաև հիշեցրել է ԵՄ-ի ծրագրերի մասին, որոնք նախատեսված են Եվրամիության պետությունների ռազմական ծախսերին աջակցելու համար և որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են ամբողջ ԵՄ-ում ռազմական կարիքների համար ներգրավել մինչև €950 մլրդ։
ԵՄ-ի 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն կդառնա համայնքի պատմության մեջ առաջինը՝ ռազմական ծախսերի այսքան զգալի ծավալով։



