հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ ևս 6 ամսով երկարաձգեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

ԵՄ ևս 6 ամսով երկարաձգեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական հատվածային պատժամիջոցները: 

«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածներին ուղղված պատժամիջոցները ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու մասին: ԵՄ խորհուրդը որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նիստում կայացած քննարկումների արդյունքում, որոնց ժամանակ գնահատվել է մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:


  • Կիսվել: