հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման ծրագրի շուրջ

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման ծրագրի շուրջ

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման ծրագրի շուրջ, հաստատում է DPA գործակալությունը, փոխանցում է Ռիա Նովոստին:
 
«Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել բլոկում գազի սպառումը նվազեցնելու արտակարգ ծրագրի շուրջ՝ փորձելով մեղմել ռուսական գազի մատակարարումների պոտենցիալ ամբողջական դադարեցման ազդեցությունը», – ասվում է գործակալության թվիթերում:
 
Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը նոր կանոնակարգ է առաջարկել գազի պահանջարկի կրճատման համակարգված միջոցառումների վերաբերյալ։ Այն ենթադրում է ի սկզբանե կամավոր թիրախների ներդրում ԵՄ անդամ բոլոր երկրների համար՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը գազի պահանջարկը 15 տոկոսով նվազեցնելու համար։ Դա համապատասխանում է 45 մլրդ խմ գազի։ Նախքան ուժի մեջ մտնելը Եվրահանձնաժողովի առաջարկները պետք է հաստատվեն ԵՄ Խորհրդում ԵՄ երկրների բացարձակ մեծամասնության կողմից։ Էներգետիկայի նախարարներն առաջարկը կքննարկեն չորեքշաբթի օրը Բրյուսելում։

  • Կիսվել: