ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը նախազգուշացնող հայտարարություն է արել՝ հորդորելով ավիաընկերություններին շարունակել խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։
Գործակալությունը նշել է, որ նույն զգուշացումը վերաբերում է նաև Իրաքին և Լիբանանին, քանի որ ԱՄՆ–Իրան հրադադարի շուրջ անորոշությունը և հնարավոր արագ սրացման վտանգը պահպանվում են։
Ըստ հայտարարության՝ կոմերցիոն օդանավերին խորհուրդ է տրվում առավել զգուշավոր լինել Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում թռիչքներ իրականացնելիս։
Գործակալությունը նաև հայտնել է, որ երկարաձգում է տարածաշրջանի վերաբերյալ իր նախազգուշացումը մինչև հուլիսի 8-ը։ Նախկինում այն երկարաձգված էր մինչև հուլիսի 1-ը։


