չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը պատասխանատու է արցախահայերի իրավունքների եւ անվտանգության համար․ԵՄ արտաքին քաղաքական ծառայություն

Ադրբեջանը պատասխանատու է արցախահայերի իրավունքների եւ անվտանգության համար․ԵՄ արտաքին քաղաքական ծառայություն

Ներկայում արցախահայերը զանգվածաբար հեռանում են սեպտեմբերի 19-ի եւ 20-ի Ադրբեջանի ռազմական գործողություններից եւ մի քանի ամիս շարունակված Լաչինի միջանցքի շրջափակումից հետո։ Մարդիկ հեռանում են իրենց տներից եւ ապաստան գտնում Հայաստանում։ Այս մասին նշվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայության հայտարարությունում։

«Անհրաժեշտ է շտապ մշտական անխոչընդոտ հումանիտար աջակցություն ապահովել նրանց, ովքեր դեռ կարիք ունեն Արցախում, ինչպես նաեւ նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը օժանդակում է վիրավորների եւ պացիենտների շտապ տարհանմանը, ինչպես նաեւ տեղերում արտակարգ օգնության ցուցաբերմանը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրոյի չափով լրացուցիչ հումանիտար օգնության փաթեթի տրամադրման մասին՝ օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք Արցախից տեղահանվել եւ հեռացել են Հայաստան, եւ նրանց, ովքեր խոցելի են Արցախի ներսում։ ԵՄ-ն եւ անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ հումանիտար օգնություն ցուցաբերել։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը՝ առանց վախեցնելու եւ խտրականության, ինչպես նաեւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարեւոր է, որպեսզի ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։

Եվրամիությունը ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտարարած՝ Հայաստանի բնակիչների գրանցման գործընթացը հատուկ պորտալի միջոցով։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել տեղերում իրադարձությունների զարգացմանը»,- նշվել է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: