երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Բաքվին. Ալիևը խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության մասին

ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Բաքվին. Ալիևը խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության մասին

Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Բաքվին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, փոխանցում է Trend լրատվական գործակալությունը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա «հակաահաբեկչական» գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ գործել մեր վրա։ Նրանք նսեմացնում են Ադրբեջանին, ստվեր են գցում մեր արածի վրա, սպիտակն անվանում են սև, սևը` սպիտակ»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության մասին է։

Ալիևի խոսքով, Բրյուսելի գործողությունները «հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի նորմերի, այլ անձնական հավակնությունների վրա»։ «Ցավոք սրտի, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացան նույնիսկ հակաադրբեջանական կոալիցիա կազմել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկրներ սառը պատերազմ են հայտարարել Ադրբեջանին։ Դրանք հայտնի են»,- ասել է նախագահը, սակայն չի հստակեցրել, թե որ պետություններին նկատի ունի։

  • Կիսվել: