շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ․ Բորել

ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ․ Բորել

ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության կազմում կլինի հարյուր հոգի, ովքեր պարեկություն կիրականացնեն և կտեղեկացնեն իրավիճակի մասին:

ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,- նշել է Բորելը:

Նա նաև հավելել է, որ սա կնպաստի անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

Ըստ ԵՄ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ, կենտրոնակայանը կլինի Հայաստանում։

  • Կիսվել: