ԵՄ անդամ ավելի շատ երկրներ կսկսեն բնական գազ ստանալ Ադրբեջանից. Ալիև
Ադրբեջանի եւ Ալբանիայի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարեւոր է ոչ միայն այդ երկու երկրների, այլեւ մեծ թվով այլ պետությունների, մասնավորապես, TAP նախագծի մասնակից երկրների համար, որը Հարավային գազային միջանցքի մաս է կազմում, հատում է Ալբանիայի տարածքը եւ այժմ էներգետիկ անվտանգության աղբյուր է հանդիսանում: Այս մասին ալբանացի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա հավելել է, որ աճում է ադրբեջանական գազի արտահանումը ԵՄ շուկա, աճում են ծավալները, եւ ընդլայնվում է մատակարարումների աշխարհագրությունը։
՛՛Այս տարվա վերջին մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ ավելի շատ երկրներ կսկսեն բնական գազ ստանալ Ադրբեջանից։ Ադրբեջանցի ներդրողները պատրաստ են լրջորեն դիտարկել ներդրումային նախագծերն Ալբանիայում՛՛,-նշել է Ալիեւը: