հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանվի Ազնավուրի անունով

Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանվի Ազնավուրի անունով

Լեգանդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին տեղեկանում ենք Ազնավուր հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը», - նշվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: