երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկվադորում զինված անձինք ներխուժել են հեռուստաընկերություն և պատանդներ վերցրել

Էկվադորում զինված անձինք ներխուժել են հեռուստաընկերություն և պատանդներ վերցրել

Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում պատանդ են վերցրել TC Televisión հեռուստաալիքի հաղորդավարներին։  Այս մասին հայտնում է El Universo թերթը։ Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երեւում է, որ վեց տղամարդ դիմակավորված է։ Նրանք իրենց զենքերն ուղղում են հատակին պառկած ալիքի աշխատակիցների վրա։

Ավելի վաղ երկրում 60 օրով հայտարարվել էր արտակարգ դրություն և պարետային ժամ՝ բանտերում կարգուկանոն հաստատելու համար, որտեղ անկարգություններ էին տեղի ունեցել։

Լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել են երկրի ամենամեծ քաղաքում՝ Գուայաքիլում։

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի փողոցները հսկում են զինվորականներ զրահամեքենաներով։ Բանակին հրաման է տրվել չեզոքացնել տասնյակ հազարավոր մասնակիցներ ունեցող ավելի քան 20 խմբավորումների։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զինվորականները շրջափակել են Կիտոյի նախագահական պալատի տարածքը։

 Տեսանյութերը՝ այստեղ։

  • Կիսվել: