երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկվադորում ազատ են արձակվել բանտերում մնացած 136 պատանդներ

Էկվադորում ազատ են արձակվել բանտերում մնացած 136 պատանդներ

Էկվադորում բանակն ու ոստիկանությունն ազատ են արձակել 136 պատանդների, ովքեր մնացել են բանտում։ Այս մասին ասվում է Էկվադորի բանտային գործակալության (SNAI)՝ X սոցիալական ցանցում արված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ազատ են արձակվել 133 բանտի պահակ և երեք վարչական աշխատող։

«Ազգային ոստիկանության և զինված ուժերի հետ համատեղ աշխատանքը հաջողությամբ իրականացրել է Քրեակատարողական անվտանգության և հսկողության կորպուսի բոլոր անդամների և վարչական անձնակազմի անդամների ազատ արձակումը, որոնք կալանավորված են եղել երկրի տարբեր կալանավայրերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում SNAI-ը հայտնել էր, որ Էկվադորում հանցագործ խմբավորումների անդամների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Գուայաս նահանգի բանտում։

  • Կիսվել: