երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկվադորի իշխանությունները խստացրել են պայքարը կազմակերպված հանցավոր խմբերի դեմ

Էկվադորի իշխանությունները խստացրել են պայքարը կազմակերպված հանցավոր խմբերի դեմ

Էկվադորում մաֆիայի դեմ պայքարում հանցավոր խմբավորումների հարյուրավոր անդամներ են ձերբակալվել, հայտնում են ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ Գուայաս նահանգում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են երեք հայտնի՝ Los Lobos, Lagartos և Mafia 18 հանցախմբերի անդամները։

Ոստիկանությունը խուզարկությունների ժամանակ առգրավել է մեծ քանակությամբ զենք և թմրանյութ: Ավելի վաղ նախագահ Դանիել Նոբոան հայտարարել էր, որ Էկվադորը գտնվում է ներքին զինված հակամարտության վիճակում, և երկրում արտակարգ դրություն էր մտցրել։

Մայրաքաղաք Կիտոյում ոստիկանությունն աշխատում է շուրջօրյա։ Էկվադորցիները մտահոգված են բռնության աճով, բայց և մտավախություն ունեն, որ արտակարգ դրությունը կարող է հանգեցնել իշխանության չարաշահման:

  • Կիսվել: