հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը․ Մակրոն

Եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին նախընտրական հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանը և ռուս ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին:

«Պետք է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուս ժողովրդին: Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի ղեկավարության հետ՝ արձանագրելով տարաձայնությունները, քանի որ մի օր պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ ամուր խաղաղություն կառուցել՝ առանց Ռուսաստանի մասնակցության. դա են վկայում պատմությունն ու աշխարհագրությունը:

Մակրոնը հայտարարել է նաև, որ եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը:

  • Կիսվել: