կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Էկոակտիվիստները Բեռլինում իրենց սոսնձել են դինոզավրի կմախքին

Էկոակտիվիստները Բեռլինում իրենց սոսնձել են դինոզավրի կմախքին

«Վերջին սերունդ» շարժման 2 ներկայացուցիչ իրենց սոսնձել են Բեռլինի բնական պատմության թանգարանի դինոզավրի կմախքին։
 
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է շարժումը, ակցիան կոչված է ցույց տալու, որ մարդիկ իրենք էլ կկիսեն 60 մլն տարի առաջ վերացած կենդանիների ճակատագիրը, եթե չմտածեն կլիմայի փոփոխության հետևանքների մասին։ Berliner Morgenzeitung պարբերականի տվյալներով՝ թանգարանի մոտ ժամանել են իրավապահներ։
 
Ավելի վաղ Բեռլինի ոստիկանները ստիպված էին եղել ոստիկանական մեքենայի վրայից իջեցնել մի էկոակտիվիստի, որն իրեն սոսնձել էր մեքենային` ի նշան բողոքի։
 
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին ակտիվիստները գերմանական Պոտսդամի Բարբերինի թանգարանում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոն Մոնեի նկարի վրա կարտոֆիլի խյուս էին շպրտել, որպեսզի ուշադրություն հրավիրեն կլիմայի խնդիրների վրա։ Նկարը գնահատվում է 111 մլն դոլար։

  • Կիսվել: