չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էկոակտիվիստներն ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա (տեսանյութ)

Էկոակտիվիստներն ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա (տեսանյութ)

«Riposte Alimentaire» խմբի էկոակտիվիստներն ապուր են լցրել Լիոնի Գեղարվեստի թանգարանում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի նկարի վրա, հայտնում է BFM TV-ն։

Թանգարանն ու Լիոնի քաղաքապետարանը հայտնել են, որ մտադիր են բողոք ներկայացնել այս վանդալիզմի ակտի կապակցությամբ։

«Այս գարունը կլինի մեր միակը, եթե մենք չարձագանքենք: Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները։ Ինչի՞ մասին ենք երազելու, եթե գարուն չլինի»,- վանկարկել են ակտիվիստները։

  • Կիսվել: