կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման դեմ

ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման դեմ

ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը «վճռական բողոք է ներկայացրել» Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու բանաձևի դեմ: Այդ մասին նշված է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղված նամակում:

Սերբիայի պատվիրակությունը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին երկրում կայացած խորհրդարանի ընտրությունից հետո երկրի խորհրդարանի ձևավորման գործընթացը դեռ չէր ավարտվել:

Նամակում նշվում է, թե Ադրբեջանի վերաբերյալ այդ բանաձևն ընդունվել է «խիստ կասկածելի հիմքերով»:

«Դա հանգեցնում է Եվրոպայի խորհրդի հեռացմանը Հարավային Կովկասին վերաբերող հարցերից, այդ թվում՝ ուղղակիորեն կապված կազմակերպության մանդատի հետ, ինչը չի կարող համարվել նրա շահերին համապատասխանող իրավիճակ»,- ասված է նամակում:

Սերբիայի պատվիրակությունը կոչ է արել վերանայել ընդունված բանաձևը:

  • Կիսվել: