շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԵԽԽՎ-ի որոշումը մեծ հաղթանակ է վրաց ժողովրդի համար. Սալոմե Զուրաբիշվիլի

ԵԽԽՎ-ի որոշումը մեծ հաղթանակ է վրաց ժողովրդի համար. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումը վրաց ժողովրդի մեծ հաղթանակն է, գրում է aliq.ge-ն:

«Երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի իշխող կուսակցությանը երեք ամսով ծանուցում է տվել, որպեսզի կատարի իր պայմանները (նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում, ոստիկանական բռնությունների դադարեցում), այլապես դուրս կմնա: Սա մեծ հաղթանակ է վրաց ժողովրդի համար, բայց նաև ցավալի է, քանի որ Եվրախորհուրդն առաջին եվրոպական կազմակերպությունն է, որին միացել է Վրաստանը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X հարթակում։

Հունվարի 29-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել՝ «Վրացական երազանք»-ից պահանջում է արտահերթ ընտրություններ նշանակել և ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նույն փաստաթղթում խոսվում է«Վրացական երազանք»-ի պատվիրակների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին։

 

  • Կիսվել: