կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եկել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ժամանակը․ Ստոլտենբերգ

Եկել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ժամանակը․ Ստոլտենբերգ

Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու թուրքական կողմի պահանջները, ուստի եկել է նրանց ՆԱՏՕ ընդունելու ժամանակը։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները, ուստի եկել է նրանց Դաշինքի անդամ դարձնելու ժամանակը: Ես կքննարկեմ այդ հարցը Թուրքիայի նախագահի հետ վաղը։ Սա հատկապես կարևոր է ներկա պայմաններում, որպեսզի ճիշտ ազդանշան ուղարկենք Ռուսաստանին, որպեսզի հաշվարկներում սխալներ թույլ չտրվեն՛՛։

Ֆինլանդիային և Շվեդիային ընդունելու համար Թուրքիան պետք է վավերացնի անդամակցության արձանագրությունը, ինչը դեռ չի արել։ Չավուշօղլուն ի պատասխան նշել է, որ Թուրքիան չի համարում, որ կատարվել են Հելսինկիին և Ստոկհոլմին ներկայացված իրենց բոլոր պահանջները։

  • Կիսվել: