ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եկել է ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման համապարփակ ռազմավարություն ձևավորելու ժամանակը․ Պուտին

Եկել է ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման համապարփակ ռազմավարություն ձևավորելու ժամանակը․ Պուտին

Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը արտաքին գործընկերների հետ։ Այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը չի պատրաստվում լքել համաշխարհային տնտեսական ասպարեզը, ուզում են ճնշել, բայց դա անհնար է։ Երկիրը ձեռք է բերում նոր իրավասություններ՝ կենտրոնանալով բեկումնային տեխնոլոգիաների վրա»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։

Նա հավաստիացրել է, որ որոշ արտասահմանյան ընկերությունների՝ ՌԴ-ից հեռանալու որոշումը կարող է ինչ-որ առումով օգտակար լինել։ Դրանց տեղը կզբաղեցվի, ընդգծել է Պուտինը։

«Եկել է ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման համապարփակ ռազմավարություն ձևավորելու ժամանակը։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը կապված չէ աշխարհում տիրող իրավիճակի հետ»,-շեշտել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: