երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
ԵՀ-ն կորոնավիրուսի համավարակի 2 տարում ԵՄ-ի երկրներին 3 տրիլիոն եվրո օգնության հավանություն Է տվել

ԵՀ-ն կորոնավիրուսի համավարակի 2 տարում ԵՄ-ի երկրներին 3 տրիլիոն եվրո օգնության հավանություն Է տվել

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականի մարտի սկզբից, երբ Եվրոպայում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ավելի քան 3 տրիլիոն եվրոյի օգնության հավանություն Է տվել Եվրամիության անդամ երկրներին: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 12-ին տարածվել Է Բրյուսելում:

«Այսօրվա դրությամբ Եվրահանձնաժողովն ընդունել Է ավելի քան 1 300 որոշում կորոնավիրուսի համավարակի համատեքստում՝ հավանություն տալով 3 տրիլիոնից ավելի եվրոյի չափով պետական օգնության՝ ենթադրյալ ընդհանուր հաստատված գումարի գրեթե 950 ազգային միջոցների: Այսօրվա դրությամբ հավանության արժանացած ամբողջ օգնությունը եղել Է անհրաժեշտ եւ համաչափ»,- նշված Է հայտարարությման մեջ: Ըստ որում ԵՀ-ն ընդգծում Է, որ այս պահին ԵՄ-ի երկրների կողմից ծախսվել Է բնավ ոչ ամբողջ հաստատված գումարը:

«Անդամ պետությունների կողմից տրամդրված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի կեսերից մինչեւ 2021 թվականի հունիսի վերջն օգնության ավելի քան 3 տրիլիոն եվրոյից, փաստորեն ծախսվել Է շուրջ 730 միլիարդ եվրո»,- ճշտել Է ԵՀ-ն: Համավարակի սկզբից աշխարհում արձանագրվել Է կորոնավիրուսով 518,8 միլիոն վարակում եւ ավելի քան 6,25 միլիոն մահ: Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում՝ 80 676 055: Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (43 088 118), Բրազիլիան (30 460 997), Ֆրանսիան (27 921 895) եւ Գերմանիան (25 033 970): Մահվան ելքերն ամենից շատ նույնպես ԱՄՆ-ում են՝ 986 698, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (663 602), երրորդը՝ Հնդկաստանը (523 920): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (377 248) եւ Մեքսիկան (324 334), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: