երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՀ ղեկավարն առաջարկում է Լեհաստանին հատկացնել 137 մլրդ եվրո

ԵՀ ղեկավարն առաջարկում է Լեհաստանին հատկացնել 137 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ուրբաթ ժամանել է Վարշավա՝ հայտարարելու առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լեհաստանին 137 միլիարդ եվրո տրամադրելու իր առաջարկի մասին, հայտնում են ԶԼՄ-ները՝ ընդգծելով, որՎարչապետ Դոնալդ Տուսկը դա ընդունել է որպես եվրոպական ասպարեզ Լեհաստանի վերադարձի նշան։

Միլիարդները, որոնք կփոխանցվեն Լեհաստանին, սառեցվել էին, քանի որ նախորդ ծայրահեղ պահպանողական կառավարությունը չէր ապահովում դատական իշխանության անկախությունն ու օրենքի գերակայությունը, ուստի լիբերալ Տուսկը վարչապետ ընտրվելուց հետո սկսել է ազգային ինստիտուտների համակարգն արագորեն համապատասխանեցնել ԵՄ նորմերին և մի շարք բարեփոխումներ կատարել:

  • Կիսվել: