երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Եգիպտոսը, Քաթարն ու ԱՄՆ-ն դարձյալ կբանակցեն Գազայի հարցով

Եգիպտոսը, Քաթարն ու ԱՄՆ-ն դարձյալ կբանակցեն Գազայի հարցով

ԱՄՆ-ն Եգիպտոսի և Քաթարի աջակցությամբ Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հրադադարի առաջարկ է ներկայացրել, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները: Այս մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի գրասենյակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ, ըստ հայտարարության, հինգշաբթի և ուրբաթ օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները լուրջ և կառուցողական են եղել և անցել են դրական մթնոլորտում:

«Այսօր ավելի վաղ Դոհայում ԱՄՆ-ն Քաթարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմին առաջարկություն է ներկայացրել, որը կրճատում է բացերը և հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք սահմանել է նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևը»,-նշված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: