հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եգիպտոսը փորձել է 40.000 հրթիռ գաղտնի մատակարարել Ռուսաստանին

Եգիպտոսը փորձել է 40.000 հրթիռ գաղտնի մատակարարել Ռուսաստանին

Եգիպտոսը պետք է արտադրեր տասնյակ հազարավոր հրթիռներ ռուսական բանակի կարիքների համար, իսկ դրանց արտադրությունն ու փոխադրումը պետք է գաղտնի մնային արևմտյան երկրներից․ այս մասին երկուշաբթի գրում է ամերիկյան «The Washington Post» թերթը՝ հղում անելով ԱՄՆ ենթադրյալ գաղտնի փաստաթղթերից մեկին, որի հայտնվելը համացանցում այժմ հետաքննվում է Պենտագոնի և ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։

Փետրվարի 17-ի փաստաթղթի համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բարձրաստիճան զինվորականներին հրահանգել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ Ռուսաստան առաքելու համար։ Բացի այդ, պետության ղեկավարը պահանջել է, որ արկերի արտադրության և փոխադրման մասին տեղեկությունները գաղտնի պահվեն՝ «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար», նշում է WP-ն։

  • Կիսվել: