հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եգիպտոսը պատ է կառուցել Պաղեստինի հետ սահմանին

Եգիպտոսը պատ է կառուցել Պաղեստինի հետ սահմանին

Եգիպտոսը պատրաստվում է Գազայի հատվածից փախստականների մեծ հոսքին: Երկիրը Պաղեստինի հետ սահմանին պատ է կառուցել սահմանակից Ռաֆահ քաղաքի մոտ: Այդ մասին տեղից հայտնել է լրագրող Իբրահիմ Իսբայտան: 
 
«Երբ Իսրայելը հայտարարեց ցամաքային ներխուժման մասին, եգիպտացիները նոր պատ կառուցեցին: Դա տեղի է ունեցել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր, որ իսրայելի բանակը կներխուժի Ռաֆահ»,- ասել է լրագրողը:
 
Թղթակիցը նշել է, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ հայտնվել է թակարդում: Փետրվարի 10-ին Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն ասել էր, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի Ռաֆահ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին և թույլ չտա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումը:
 
Նախօրեին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի կողմից հնարավոր ռազմական գործողության մեկնարկի հետ:

  • Կիսվել: