կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մերձավոր Արևելքում նոր ճակատների ի հայտ գալու վտանգ կա. Եգիպտոսի նախագահ

Մերձավոր Արևելքում նոր ճակատների ի հայտ գալու վտանգ կա. Եգիպտոսի նախագահ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով տարածաշրջանում կարող է միանգամից մի քանի ճակատ բացվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական էսկալացիան տարածաշրջանում կարող է ընդլայնվել մի քանի ճակատով»,- ասել է Եգիպտոսի նախագահը։

Դրանից խուսափելու համար նա կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում և անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել անկլավին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակով, քանի որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի հետևանքները տարածվում են ամբողջ տարածաշրջանում:

  • Կիսվել: