երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եգիպտոսում քանդված շենքի փլատակներից 9 մարմին են հանել. հայտնի է փլուզման պատճառը

Եգիպտոսում քանդված շենքի փլատակներից 9 մարմին են հանել. հայտնի է փլուզման պատճառը

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13–հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, հայտնում է Al-Ahram թերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում գտնվող Սիդի-Բիշր շրջանում, փլուզման հետևանքով շենքի բնակիչները և այնտեղ գտնվող սուպերմարկետի այցելուները գտնվում են փլատակներում:
 
«Ըստ առկա տեղեկությունների՝ տուժել է ևս չորս բնակիչ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել»,–գրում է թերթը։
 
Հրատարակության տվյալներով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ շենքի վերջին հարկում, չնայած շինությունը քանդելու որոշմանը, շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Արդյունքում շենքը փլուզվել է՝ բաժանվելով երկու կեսի։
Ալեքսանդրիայի դատախազությունը որոշել է կալանավորել վերջին հարկի սեփականատիրոջը և շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուին։ Նրանք մեղադրվում են կանխամտածված սպանության և ապօրինի շինարարության մեջ։

  • Կիսվել: