ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եգիպտոսում կարող է ստորագրվել Գազայի մասին համաձայնագիրը. Թրամփ

Եգիպտոսում կարող է ստորագրվել Գազայի մասին համաձայնագիրը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ կիրակի օրը հնարավոր է՝ այցելի Եգիպտոս, որտեղ ծրագրված է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրում:
 
«Մենք կմեկնենք Եգիպտոս, իմ ներկայությամբ տեղի կունենա պայմանավորվածության պաշտոնական ստորագրումը»,-ասել է նա:
Ըստ Թրամփի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության սկիզբ դառնալ:
 
«Մենք հասել ենք խաղաղության։ Կարծում եմ, որ դա կլինի շարունակական, հնարավոր է՝ հավերժական խաղաղություն»,-նշել է ԱՄՆ նախագահը:
 
 
Թրամփը նաև դիվանագիտության ներկայիս հաջողությունները կապել է Իրանի դեմ ամերիկացի զինվորականների գործողությունների հետ: Նա նշել է, որ ավելի վաղ իրականացված գործողությունը կանխել է Թեհրանում միջուկային զենքի հայտնվելը:
 
«Իրանի վրա հարձակումը շատ կարևոր էր։ Եթե դա տեղի չունենար նրանք, հավանաբար արդեն միջուկային զենք կունենային, ընդ որում՝ մի քանի հատ»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որհունիսի 21–ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում:

  • Կիսվել: