կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Եգիպտոսի Ասյուտ նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Ahram թերթը։

Պարբերականի տվյալներով՝ փրկարարական գործողությունը տևել է ավելի քան 24 ժամ։ Փլուզման հետևանքով վիրավորվել և հիվանդանոցում բուժում է ստանում 6 մարդ։ 

 Նախնական տվյալներով՝ շենքի փլուզման պատճառ կարող էին լինել ճակատի բազմաթիվ ճաքերը, ինչպես նաև դրա ճակատային հատվածի սխալ վերանորոգումը։

  • Կիսվել: