ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը․ մասնակցել է նաև Վահագն Խաչատուրյանը

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը․ մասնակցել է նաև Վահագն Խաչատուրյանը

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։ 

Գտնվելով Գիզայի հայտնի բուրգերի մոտակայքում՝ թանգարանը ցուցադրում է 100,000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են եգիպտական պատմության ​​յոթ հազարամյակը։

 

  • Կիսվել: