շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Եգիպտոսի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը

Եգիպտոսի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը

Յոթի խմբի երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև հրադադարի հաստատման և պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնության առաքման ապահովման համար: Այս մասին Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցի ժամամակ ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

Նշվում է, որ Շուքրին համոզմունք է հայտնել, որ համապարփակ հրադադարի հասնելը ճգնաժամային իրավիճակին վերջ տալու և տարածաշրջանում բռնության աճը սահմանափակելու միակ միջոցն է:

Շուքրին և Տայանին քննարկել են նաև Լիբանանի հարավում տիրող իրավիճակը և Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը:

  • Կիսվել: