կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ԱԱԳ–ի մասին բանակցությունները վերջնական փուլում են

Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ԱԱԳ–ի մասին բանակցությունները վերջնական փուլում են

 Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում ՌԴ–ի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Թևանյանը։
 
«Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կհեշտացնի եգիպտական շուկա մեր ապրանքների մուտքը։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են», – ասել է նա։
Դեկտեմբերի 25-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր էր ստորագրվել ԵԱՏՄ–ի և Իրանի միջև։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

  • Կիսվել: