հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եգիպտական ՀՕՊ-ը անօդաչու է խփել Կարմիր ծովի ափին. ԶԼՄ

Եգիպտական ՀՕՊ-ը անօդաչու է խփել Կարմիր ծովի ափին. ԶԼՄ

Եգիպտական ՀՕՊ-ը անօդաչու է խփել Կարմիր ծովի ափին, Դահաբ ամառանոցային քաղաքի մոտ, Սինայի թերակղզու  արեւելյան ափին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած երկու աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ անօդաչուի պատկանելությունն անհայտ է։

Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է մի ինչ-որ առարկա ընկնում ջուրը։ Նրանց խոսքով՝ իրենք տեսել են, թե ինչպես է մեկ այլ  թռչող օբյեկտ ընկել մոտակա լեռներում։

  • Կիսվել: