ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եֆրեմովի մասնակցությամբ վթարից մահացած Զախարովի ընտանիքը պնդում է բաց դատաքննություն անցկացնել

Եֆրեմովի մասնակցությամբ վթարից մահացած Զախարովի ընտանիքը պնդում է բաց դատաքննություն անցկացնել

Զախարով ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտարարել է` պնդելու է բաց դատավարություն դերասան Միխայիլ Էֆրեմովի գործով, հայտնում է Gazeta.ru-ն։

Պաշտպանի խոսքով ՝ խոսակցություններ կան, որ Էֆրեմովը պայմանական պատիժ կստանա, քանի որ նա բազմազավակ  հայր է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ և նախկինում չի դատապարտվել:

«Իրականում, նա կխուսափի պատժից», - ասել է Դոբրովինսկին:

Այդ իսկ պատճառով, ինչպես նշել է փաստաբանը, հանգուցյալի ընտանիքի անունից, նա հանդես կգա բաց դատաքննություն անցկացնելու պահանջով։

Հիշեցնենք, որ  հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում  ռուսական կինոյի և թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովը իր վարած Jeep Grand Cherokee-ով դուրս էր եկել հանդիպակաց  գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին դերասանը եղել է ոչ սթափ վիճակում։ Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

  • Կիսվել: