հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Եդինայա Ռոսիա»-ի կողմից Պուտինի թեկնածությունը պաշտպանելը միակ ճիշտ որոշումն է․ Կադիրով

«Եդինայա Ռոսիա»-ի կողմից Պուտինի թեկնածությունը պաշտպանելը միակ ճիշտ որոշումն է․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «միակ ճիշտն» է անվանել «Եդինայա Ռոսիա» կուսակցության որոշումը՝ միաձայն աջակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ «Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն պաշտպանել էր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։

«Միակ ճիշտը համարում եմ իմ կուսակիցների որոշումը՝ միաձայն պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում, իհարկե, մեզ պետք է ուժեղ, իմաստուն և հեռատես առաջնորդ, որը կկարողանա վանել չարակամներին, պաշտպանել։ երկրի ինքնիշխանությունը և պահպանել մեր հասարակության հաստատված ավանդական և մշակութային արժեքները»,- գրել է Կադիրովը Telegram-ի ալիքում։

  • Կիսվել: