հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ

ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Բելառուսն այսօր» պետական լրատվամիջոցը, լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մե՛նք չենք դոլարը զենք դարձրել։ Բայց եթե մեզ կտրել են դոլարից և եվրոյից, բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստի և այլ արժույթներ կփնտրենք»,– ասել է նա։
 
Օվերչուկը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ–ի ներսում ապրանքների գործարքների 89% –ն իրականացվել է ազգային արժույթներով։ Մարտին ցուցանիշը հասել է 90 տոկոսի։

  • Կիսվել: