շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքում ահաբեկչության կազմակերպիչն ու հեղինակը եղել է ԱՄՆ բանակի վետերան և հարձակումից առաջ սոցցանցերում հրապարակել է սպառնալից տեսանյութ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ահա այն, ինչ մենք գիտենք այս պահին: ՀԴԲ-ն ինձ ասաց, որ մարդասպանը ԱՄՆ քաղաքացի է: Նա ծնվել է Տեխասում, երկար տարիներ ծառայել է ԱՄՆ-ի բանակում և մինչև իր վերջին տարիները եղել է բանակի պահեստազորի անդամ»:

Ամերիկացի առաջնորդը, ելույթ ունենալով Քեմփ Դեյվիդում (Մերիլենդ) իր տնից՝ համառոտ հեռուստատեսային ուղերձով դիմել է համաքաղաքացիներին՝ կապված Նոր Օռլեանի ահաբեկչության հետ:

«ՀԴԲ-ն նաև տեղեկացրեց ինձ, որ հարձակումից ժամեր առաջ նա տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ նա ասում է, որ ոգեշնչված է ԴԱԻՇ-ից և ցանկանում է սպանել»,- հավելել է Բայդենը։

  • Կիսվել: