երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները կարգավորել են մաքսային վերահսկողության հարցերի միասնական մոտեցումները

ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները կարգավորել են մաքսային վերահսկողության հարցերի միասնական մոտեցումները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի մասնակիցները կարգավորել են մաքսային հայտարարագրման և վերահսկողության հարցերի միասնական մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում համաձայնեցվել են բոլոր մաքսային ծառայությունների կողմից օրակարգ բերված 20 հարցերի վերաբերյալ գործողությունները, ինչպես նաև կարգավորվել են մաքսային հայտարարագրման և մաքսային հսկողության իրականացման, մաքսային հայտարարագրերի լրացման, ապրանքների դասակարգման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված միասնական մոտեցումները:

Հաղորդվում է նաև, որ նիստի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, որոնք հաջորդ տարվանից օգտագործվելու են ԵԱՏՄ ամբողջ տարածքում:

Հավելենք, որ կոլեգիայի նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության և մաքսային օրենսդրության դեպարտամենտի ղեկավարությունը:

  • Կիսվել: