շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԱՀԿ-ն պետք է դառնա անվտանգության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, ոչ թե գործիքի դեր խաղա. Պեսկով

ԵԱՀԿ-ն պետք է դառնա անվտանգության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, ոչ թե գործիքի դեր խաղա. Պեսկով

ԵԱՀԿ-ն պետք է դառնա Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, այլ ոչ թե գործիքի դեր խաղա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կրկին շատ կարևոր է, որ ԵԱՀԿ-ն դադարի խաղալ գործիքի դերը, որպեսզի այն դառնա ունիվերսալ կազմակերպություն, որն իսկապես զբաղվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով՛՛:

Պեսկովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 15 տարի առաջ մյունխենյան ելույթը և նշել, որ այնտեղ նրա արած բոլոր առաջարկները տեղին են, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի վերաբերյալ։

 

 

  • Կիսվել: