երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

 

Սա կլինի Ռիքերի առաջին ուղևորությունը նոր պաշտոնում։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և  այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:

  • Կիսվել: