չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵԱՀԿ ԽՎ նոր ղեկավար է ընտրվել

ԵԱՀԿ ԽՎ նոր ղեկավար է ընտրվել

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) կազմակերպության նախագահ է ընտրել շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտին, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, հայտնում է ԵԱՀԿ ԽՎ կայքը:

Արդյունքները հայտարարվել են հուլիսի 6-ին՝ հեռակա կարգով անցկացված ԵԱՀԿ ԽՎ վերջին լիագումար նիստում մի քանի օր տեւած քննարկումներից եւ ներկայացումից հետո:
 
Հանդիպման ժամանակ լսել են նաեւ Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի ելույթը: Նա շնորհավորել է Սեդերֆելտին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ Շվեդիայի նախագահության ողջ ընթացքում սերտ համագործակցության հույս է հայտնել:
 
Սեդերֆելտը իր գործունեության հիմնական առաջնահերթություններից է համարել նաեւ կլիմայի փոփոխության խնդիրը: ԵԱՀԿ ԽՎ նոր ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ «COVID-19 համավարակից հետո աշխարհը ավելի կուժեղանա»:

  • Կիսվել: