ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու ականապատման քարտեզների տրամադրումն Արբդեջանին

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու ականապատման քարտեզների տրամադրումն Արբդեջանին

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և հույս հայտնել հակամարտության կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

«Ողջունում եմ ևս 15 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և ականապատման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից»,- իր թվիթերյան էջում գրել է Ան Լինդեն:

Վերջինս բարձր է գնահատել նաև ռուսական միջնորդությունը: «Հուսով եմ՝ վստահության մթնոլորտի հետագա կառուցումը ճանապարհ կհարթի կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հավելել է գործիչը:

  • Կիսվել: