չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Շմիդտը հույս է հայտնել, որ կհանդիպի նրան փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և, օգտվելով առիթից, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ պաշտոնավարման նոր ժամկետում։ Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ հանուն ԵԱՀԿ-ի ավելի ապահով և բարգավաճ տարածաշրջանի: Այս առումով, հուսով եմ, որ հնարավորություն կունենամ կրկին տեսնել Ձեզ Մյունխենի անվտանգության համաժողովում և անձամբ փոխանցել շնորհավորանքները»,-ասված է Շմիդտի շնորհավորանքում։

Նա նաև հավելել է, որ հավատում է, որ «Ադրբեջանի և ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել առաջիկա ամիսներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի է ունեցել նախագահի արտահերթ ընտրություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 92,12 տոկոսը։

  • Կիսվել: