ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներն անցնում են հանգիստ ռեժիմով

ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներն անցնում են հանգիստ ռեժիմով

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքային պատկանելության հարցի քվեարկությունն այս պահին ընթանում է հանգիստ ռեժիմով՝ տեսակապի միջոցով ՌԴ Հանրային պալատում կայացած ճեպազրույցում հայտնել են երկու հանրապետությունների ղեկավարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկությունը հանգիստ է ընթանում նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այդ մասին տեղեկացրել են տարածաշրջանների ղեկավարները:

Այսօր ռուսական զորքերի հսկողության տակ գտնվող այս չորս տարածքում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեները։ Գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ:

Ըստ հարցումների՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների մեծ մասը պատրաստ է մասնակցելու այդ շրջանների տարածքային պատկանելության հարցի քվեարկությանը։

Ենթադրվում է, որ Դոնեցկում և Լուգանսկում կգրանցվի մասնակցության 87 տոկոս, Զապորոժիեի շրջանում՝ 80%, Խերսոնի շրջանում՝ 69:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ Դոնբասում հանրաքվեների անցկացման անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։

  • Կիսվել: