ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել. պատճառը երաշտն է
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում երաշտի պատճառով արտակարգ իրավիճակ է սահմանվել: Այս մասին ասված է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«2025 թվականի հունիսի 10-ից ի վեր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի ոչնչացման հանգեցրած վտանգավոր ագրոօդերևութաբանական երևույթի (հողի երաշտի) առաջացման պատճառով արտակարգ իրավիճակ եմ հայտարարում»,-ասված է հրամանագրում:
Հաստատվել է արտակարգ իրավիճակին արձագանքելու տարածաշրջանային մակարդակ:


