երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը ձերբակալվել է

ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը ձերբակալվել է

Այսօր Անվտանգության ուժերը ձերբակալել են Իգոր Ստրելկովին: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, ինչպես նաև Ստրելկովի կնոջը՝ Միրոսլավա Ռեգինսկայային։

՛՛Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, մեզ մոտ են եկել քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Ես այդ ժամանակ տանը չէի։ Շուտով, ըստ դռնապանի, ամուսնուս թեւերի տակ առան ու տարան անհայտ ուղղությամբ։

Ընկերներից ինձ հաջողվեց պարզել, որ ամուսնուս մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 282 հոդվածով (ծայրահեղականություն)՛՛,- ասել է Ստրելկովի կինը:

Նա նաեւ հավելել է, որ դեռ ոչինչ չգիտի նրա գտնվելու վայրի մասին, նա կապի մեջ չի մտնում։

Ըստ աղբյուրի՝ ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը (Գիրկին) հուլիսի 9-ին ՛՛գաղտնի՛՛ դասախոսություն է կարդացել Եվգենի Պրիգոժինի և ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ի ապստամբության արդյունքների վերաբերյալ: Հանդիպումը պետք է կայանար «Լիստվա» գրախանութում, սակայն ռումբի մասին հաղորդվելուց հետո անվտանգության ուժերը նախապես տարհանել են տարածքից ողջ անձնակազմին։ Ստրելկովը հանդես է գալիս ՊՆ-ի հասցեին սուր քննադատությամբ:

 

  • Կիսվել: